5.05.2025
Ադրբեջանի ՊՆ. Առաջին գծում ադրբեջանցի զինվոր է սպանվել
prev Նախորդ նորություն

Անսարքություննե՞ր, թե՞ քրդական գործոն. Թուրքական ուղղաթիռի կործանման պատճառների մասին

Թուրքիայի ռազմա-օդային ուժերի ուղղաթիռը կործանվել է հյուսիսային Գիրեսուն նահանգում, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, փոխանցում է Անադոլու գործակալությունը:

Թուրքիայի ԳՇ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Sikorsky ուղղաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: Զոհերի թվում կանայք և երեխաներ կան, որոնք տեղափոխվում էին զինծառայողների տեղակայման վայրեր՝ Ռամազանը նշելու: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

ԳՇ պետ Հուլուսի Աքարը կատարվածի մասին տեղյակ է պահել նախագահ Էրդողանին: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընդգծել է, որ ուղղաթիռի կործանման պատճառ կարող էր հանդիսանալ անբարենպաստ եղանակային պայմանները:

Վերջին շրջանում թուրքական իշխանությունները շատ են հայտարարում «տեխնիկական պատճառներով» ուղղաթիռների վթարների մասին, սակայն շատ հաճախ դրանք խոցվում են քուրդ ապստամբների կողմից՝ զենիթային կայաններով: Այդ մասին են վկայում համացանցում տարածված տեսանյութերը:
ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջիկա ամիսներին կավարտվեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով