25.11.2024
Թրամփը մեղադրել է Քլինթոնին ու The New York Times-ին իր ապօրինության մեջ
prev Նախորդ նորություն

Հայացք Թբիլիսիից. Սահակաշվիլին չի վերադառնա Վրաստան

Քաղաքագետները նշում են, որ չեն հավատում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսային նահանգապես Միխեիլ Սահակաշվիլիի՝Վրաստան վերադառնալու մասին հայտարարությանը:

Վրաստանի արտաքին ու ներքին քաղաքականության հարցերով փորձագետ, քաղաքագետ Առնո Խիդիրբեգիշվիլին հայտարարել է, որ Սահակաշվիլիի հայտարարությունը՝ նախընտրական հնարք է: Նա փիառ-ի վարպետ է ու միակ բանը ինչ մնում է, դա հերթական անգամ սադրանք հրահրելն է: Ըստ քաղաքագետի, դա անհրաժեշտ է հետագայում կեղծիքների մասին հայտարարելու համար ու ԱՄՆ-ին ու ԵՄ-ին օգնության դիմելու նպատակով, փոխանցում է life.ru կայքը:

Քաղաքագետ Ալեքսանդր Չաչիան նշել է, որ Սահակաշվիլին երբեք չի վերադառնա Վրաստան՝դրանք հեքիաթներ են: Նրա խոսքով, Սահակաշվիլին դա հայտարարում է հանրության համար, որոնք իր օրոք աշխատել են իշխանության ներսում, նրանց ընտանիքները լավ են ապրել և այլն:

Քաղաքագետը հավելել է, որ Սահակաշվիլին զգուշանում է՝ Միացյալ ազգային շարժումն ընտրություններում կարող է ջախջախիչ պարտություն կրել: