25.11.2024
Հայացք Թբիլիսիից. Սահակաշվիլին չի վերադառնա Վրաստան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը մտադիր է Ուկրաինայից գնել գոյություն չունեցող «Գռոմ-2» համալիրներ

Երևանի զորահանդեսում Իսկանդեր համալիրների ցուցադրումից մի քանի ժամ անց Ադրբեջանի ՊՆ-ը որոշում կայացրեց համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ համալիրների «չեզոքացման» համար:

Նշվում է, որ Ադրբեջանը քննարկում է 300 և ավելի կմ հեռահարության օպերատիվ-մարտավարական համալիրների գնման հարցը: Ադրբեջանի գործընկեր երկրներից Բաքվին այդ հարցում կարող են օգնել Ուկրաինան ու Բելառուսը, փոխանցում է glavnoe.ua կայքը:

Ուկրաինան ու Բելառուսը երկար ժամանակ է աշխատանքներ է իրականացնում ռուսական Իսկանդերների անալոգը ստեղծելու ուղղությամբ: Այդ համալիրը «Гром-2»-ն է, որն ունի 300 կմ խոցման շառավից ու 480 կգ մարտագլխիկ: