25.11.2024
Ադրբեջանը մտադիր է Ուկրաինայից գնել գոյություն չունեցող «Գռոմ-2» համալիրներ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են տնտեսական վիճակով

Ադրբեջանի սահմանադրությունում տեղ գտած փոփոխություններն ոչինչ չեն փոխում երկրում: Խորհրդարանը շարունակում է մնալ նախագահի վերահսկողության տակ: Պատկերացնել իրավիճակ, երբ խորհրդարանը մերժում է նախագահի առաջարկությունները հնարավոր է միայն ինչ-որ բարդ քաղաքական խաղի շրջանակներում: Իսկ Բաքվում այդպիսի բարդ խաղեր չեն կիրառվում Հեյդար Ալիևի մահից հետո: Նրա որդի Իլհամ Ալիևի մոտ ամեն ինչ ավելի հեշտ:

Անկախ փորձագետներն երկու փոխնախագահների ինստիտուտի կիրառումը բացատրում են այն հանգամանքով, որ Ալիևի հետնորդը պետք է նախ լինի փոխնախագահի պաշտոնում: Ժամանակին Հեյդար Ալիևը որդուն նշանակել էր կառավարության ղեկավար, ինչից հետո նա դարձավ նախագահ, փոխանցում է newtimes.ru կայքը:

Այդքան էլ պարզ չէ, թե ինչու է իջեցվել նախագահ դառնալու տարիքային ցենզը: Հեյդար-կրտսերն այժմ ընդամենը 19 տարեկան է, սակայն Ալիևն էլ ծեր չէ՝ընդամենը 54 տարեկան: Ալիևները հեշտությամբ կարող են իշխանության լծակները փոխանցել նաև Մեհրիբան Ալիևային, կամ Իլհամի ավագ դուստր Լեյլային, ով 31 տարեկան է:
Ադրբեջանի ներքին քաղաքականության փոփոխությունը կարելի է բացատրել միայն տնտեսական վիճակով: Նավթի գների անկումն ու մանաթի կրկնակի արժեզրկումն բողոքի ցույցեր էին առաջացրել երկրի մարզերում:

Ադրբեջանի ԿԸՀ-ից ներքին տեղեկատվություն կա, որ շուտով կայանալու են նաև նախագահի արտահերթ ընտրություններ ու Ալիևը սկսելու է իշխել արդեն նոր սահմանադրությամբ: