25.11.2024
Համատարած գործազրկություն. Ադրբեջանում նկատվում են սոցիալական ապստամբության նշաններ
prev Նախորդ նորություն

Թրամփը մեղադրել է Քլինթոնին ու The New York Times-ին իր ապօրինության մեջ

Հանրապետական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է իր մրցակից Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ու The New York Times թերթին իր հարկային հաշվետվության ապօրինի ձեռք բերման մեջ:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս մասին ասված է Թրամփի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ: Նրա խոսքով, The New York Times-ն աշխատում է հօգուտ Քլինթոնի նախընտրական արշավի եւ դեմոկրական կուսակցության շահերին համահունչ:

Ավելի վաղ New York Times-ը գրել էր, որ Դոնալդ Թրամփը 1995 թ.-ին ներկայացրել է հարկային հայտարարագիր շուրջ մեկ մլրդ դոլարի հասնող վնասների մասին, որը թույլ է տվել նրան օրինական կարգով 18 տարի հարկ չվճարել:

Ինչպես նշում է պարբերականը, համաձայն միլիարդատիրոջ հարկային հայտարարագրի, անհաջողությունները սկսվել են 1990 թթ սկզբին: Պատճառները խաղատների ոչ արդյունավետ կառավարումն էր, ավիբիզնեսում սեփական ուժերի անհաջող փորձարկումը եւ Նյու-Յորքում «Պլազա» հյուրանոցի ոչ ժամանակին գնումը:

Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ Դոնալդ Թրամփը բարձրակարգ եւ հաջողակ գործարար է, ով հետեւում է օրենքին ու ստաղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր ամերիկացիների համար:

«Նա վճարել է մի քանի հարյուր միլիոն դոլար անշարժ գույքի, ակցիզային, քաղաքային, նահանգային ու դաշնային հարկերի տեսքով, ինչպես նաեւ իրականացրել է էական բարեգործական ներդրումներ», - ասված է
հաղորդագրության մեջ:

Մամուլում հայտնված սկանդալային տեղեկատվությանն արձագանքել էր Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը՝ անվանելով Թրամփին «խղճուկ գործարար»: Նման գրառում Twitter-ում կատարել է Քլինթոնի ընտրարշավի մամուլի քարտուղար Բրայան Ֆելոնը: