21.04.2025
Ադրբեջանում 94 քաղբանտարկյալ կա
prev Նախորդ նորություն

Ռուսական և սիրիական ավիացիան Հալեպում դադարեցրել է օդային հարվածները

Երեքշաբթի առավոտյան ժամը 10:00-ից ռուսական և սիրիական օդուժը դադարեցրել են Հալեպում օդային հարվածները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նախարարի խոսքով՝ օդային հարվածների դադարեցումը սահմանվում է վաղաժամ՝ մինչև հոկտեմբերի 20-ի «հումանիտար դադարի» ուժի մեջ մտնելը:

««Հումանիտար դադարի» համար Սիրիայի կառավարական զորքերը կհեռացվեն Հալեպից, որպեսզի գրոհայինները կարողանան լքել քաղաքը: Նրանք կկարողանան դուրս գալ Հալեպի արևելյան մասից հատուկ ստեղծված 2 միջանցքներով: Դա նաև կապահովի տեղի բնակիչների անվտանգ ելքը վեց միջանցքներով և հնարավորություն կտա նախապատրաստել վիրավորների դուրս բերումը Հալեպի արևմտյան հատվածներից»,- ասել է Շոյգուն:

Նա նաև հայտարարել է, որ դիմում են այն երկրների ղեկավարությանը, որոնք ազդեցություն ունեն Հալեպի արևելյան հատվածում զինված խմբավորումների վրա՝ առաջարկելով համոզել նրանց առաջնորդներին դադարեցնել ռազմական գործողությունները և հեռանալ քաղաքից:
«Ջեբհաթ ան Նուսրան» տղամարդկանց հարկադիր զորահավաք է իրականացրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ