25.11.2024
Ռուսական և սիրիական ավիացիան Հալեպում դադարեցրել է օդային հարվածները
prev Նախորդ նորություն

«Ջեբհաթ ան Նուսրան» տղամարդկանց հարկադիր զորահավաք է իրականացրել

«Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման առաջնորդները Սիրիայում տղամարդկանց հարկադիր զորահավաք են իրականացրել՝ զինելով շուրջ հազար տղամարդու։ Այս մասին լրագրողներին պատմել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կառավարական զորքերի դեմ մարտերի ժամանակ զգալի կորուստներ կրելով ու զրկվելով արտաքին աջակցությունից՝ «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ղեկավարները տղամարդկանց շրջանում հարկադիր զորահավաք են իրականացրել, որի ընթացքում զինել են շուրջ հազար մարդու։ Այդ չվարժված մարդկանցով քողարկվելով՝ նրանք փորձել են ճեղքել շրջափակման օղակը»,- ասել է Ռուդսկոյը։

Նա հավելել է, որ իրենց կամքին հակառակ զորակոչված երիտասարդները հրաժարվում են կռվել ու համատարած դասալքում են։