21.04.2025
ԱՄՆ-ն չի պատրաստվում համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով
prev Նախորդ նորություն

Անկարան սպառնում է ԵՄ-ին

ԵՄ-ն պետք է վերացնի վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար ու այլեւս չպահանջի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխություն, հակառակ դեպքում Անկարան կհրաժարվի ռեադմիսիայի մասին համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններից, այս մասին Reuters –ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԵՄ գործերով նախարար Օմեր Չելիկը։

Նրա խոսքով, Անկարայի վրա ճնշումը, հաշվի առնելով իրավիճակը, նշանակում է խոչընդոտել վիզային ռեժիմի ազատականացմանը, ինչի կապակցությամբ «մենք ենթադրում ենք, որ ԵՄ-ն չի կատարի իր խոստումները»։

«Այդ դեպքում մենք կարող ենք կասեցնել ռեադմիսիայի մասին համաձայնագրի գործողությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ խզել այն»,- ասել է Չելիկը։

Նա նշել է, որ Թուրքիան դեռ վերջնաժամկետ չի նշել, բայց եթե մինչեւ տարեվերջ վիզաները չչեղարկվեն, դա նշանակում է, որ այդ հարցով պայմանավորվածությունը «մահացել է բնական մահով»։ «Այլեւս խոսելու ոչինչ չի մնա», համարում է նա։
Զաքիր Հասանովը Չեխիայում հետաքրքրվել է տեղի ռազմական արտադրանքով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան