27.11.2024
«Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարն ու մշուշոտ ներդրումները. Թբիլիսին 2 մլրդ դոլար է ուզում
prev Նախորդ նորություն

Վրաստանը կարող է սկսել վառելիք ներկրել Իրանից

Առաջիկայում կսկսվի իրանական վառելիքի ներկրումը Վրաստան, որի գլխավոր խոչընդոտը մինչև վերջերս ցածր որակն էր:

Ըստ Վրաստանի Նավթամթերքի ներկրողների ասոցիացիայի ղեկավար Վանո Մտվրալաշվիլիի, վերջերս իրանական վառելիքի որակը զգալիորեն աճել է և այժմ համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Արդյունքում այդ ուղղությունը հեռանկարային է դառնում վրաց գործարարների համար: Բացի այդ, ըստ նրա, առաջիկայում կաճի նավթամթերքի ներմուծումը Վրաստան ՌԴ-ից, Թուրքմենստանից և Ուկրաինայից:

Վանո Մտվրալաշվիլին նշել է, որ «ներկրումն Իրանից կսկսվի մոտ ապագայում»:

«Մեզ համար հիմա գլխավորն այն է, որ վառելիքն ընդունելի լինի իր որակով և մատչելի գնով: Այդ տեսակետից Իրանը շատ հեռանկարային ուղղություն է: Ներկրումը կսկսվի շուտով, սակայն կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել»,-ասել է Մտվրալաշվիլին