27.11.2024
Վրաստանը կարող է սկսել վառելիք ներկրել Իրանից
prev Նախորդ նորություն

BBC. Թուրքիայի M&S-ի, Mango-ի և ZARA-ի ֆաբրիկաներում սիրիացի փախստական երեխաներն են աշխատում

Բրիտանական Marks & Spencer (M&S) խանութների ցանցի, ինչպես նաև աշխարհահռչակ Mango և ZARA ապրանքանիշների համար հագուստ արտադրող թուրքական ձեռնարկություններում Սիրիայի փախստական երեխաներն են աշխատում: Այդ մասին պարզել են BBC-ի լրագրողները:

15 տարեկան որոշ փախստականներ ֆաբրիկաներում օրական 12 ժամ են աշխատում: Լրագրողական հետաքննության համաձայն՝ նրանք քիմիկատների հետ աշխատում են առանց անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների:

«Ավելի վաղ մենք վկայություններ չունեինք, որ ֆաբրիկաներում, որոնք մեզ հագուստ են մատակարարում, սիրիացիներ են աշխատում, եւ հիմա հիասթափված ենք այս բացահայտմամբ, սա շատ լուրջ է եւ անընդունելի M&S-ի համար»,- իրավիճակը մեկնաբանել է M&S ընկերության ներկայացուցիչը:

Նշվում է, որ երեխաները վարձատրվում են շատ չնչին՝ ժամը շուրջ 1 դոլար, բայց աշխատում օրական 12 ժամից ոչ պակաս: Շատերը չունեն նաև օրինական փաստաթղթեր: