27.11.2024
Երևանում սպասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
prev Նախորդ նորություն

«Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարն ու մշուշոտ ներդրումները. Թբիլիսին 2 մլրդ դոլար է ուզում

Վրաստանի տարածքում Հարավ-կովկասյան խողովակաշարի (Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար) ընդլայնման համար ներդրվելու է 2 միլիարդ դոլար։
Այդ մասին Վրաստանում, Ադրբեջանում ու Թուրքիայում British Petroleum ընկերության տարածաշրջանային նախագահ Գորդոն Բիրելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։


News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են այն նախագծերը, որոնք Վրաստանում իրականացնում է բրիտանական British Petroleum ընկերությունը։ Ուշադրության կենտրոնում են «Շահ Դենիզի» երկրորդ փուլի շրջանակներում կատարվող աշխատանքների ընթացքը։

Ընդգծվել է, որ Հարավկովկասյան խողովակաշարի ընդլայնման աշխատանքներն ավարտվելու են մինչև 2019 թվականը, որի շնորհիվ կաճի Ադրբեջանից Վրաստան գազի մատակարարումների ծավալը։