28.11.2024
Թուրքիայում ձերբակալվել են Դիարբեքիրի քուրդ համաքաղաքապետերը
prev Նախորդ նորություն

Ռոհանին մտադիր է առաջադրվել նախագահի երկրորդ ժամկետի համար

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ երկրի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է մասնակցել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին.

«Այո, ես հաստատում եմ, որ նախագահ Ռոհանին դառնալու է նախագահական հաջորդ ընտրությունների թեկնածու։ Ընտրական շտաբն իր գործունեությունը սկսելու է 2017 թվականի հունվարին»։

Նախարարն ընդգծել է, որ թեկնածուների գրանցման գործընթացն իրականացվելու է հաջորդ տարվա ապրիլի 10-14-ին, իսկ ընտրարշավը պաշտոնապես մեկնարկելու է ապրիլի 27-ին և տևելու է մինչև մայիսի 16-ը։

Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի մայիսի 19-ին։