27.11.2024
Բաքվում հատուկ գործողություն են անցկացրել Գյուլենի կողմնակիցների դեմ
prev Նախորդ նորություն

ՌԴ հետախուզության նախկին պետ. ԼՂ շուրջ պայմանագրի կնքումը խափանվեց Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով

Ղարաբաղի գծով խաղաղ պայմանագիրը ձախողվել է Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով, որը չէր ցանկանում տարածքներ զիջել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն, այժմ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Վյաչեսլավ Տրուբնիկովը, հայտնում է BaltNews.lv-ն:

«Ես 4 տարի մասնակցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որը քննարկում էր Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերը: Դա շատ դժվար էր: Սակայն Ղարաբաղի մասով իմ օրոք դրական իրավիճակ էր: Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, շատ ճիշտ էին ամեն ինչ ընկալում: 2000-ի ապրիլին մենք հանդիպեցինք Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթում»,-ասել է Տրուբնիկովը:

«Մենք գտել էինք բանաձևը. Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր կլիներ միջանցք ապահովել Ադրբեջանի համար դեպի հարավ, և Հայաստանից մինչև Ստեփանակերտ: Սակայն Հեյդար Ալիևը… Նա սկզբում ոչ ոքի չէր ասում, իսկ երբ պատմեց իր մերձավոր պաշտոնյաներին, նրանք դեմ եղան, թե՝ ինչպե՞ս, մեր տարածքից կտորներ ենք տալու»,-ասել է նա: