27.11.2024
ՌԴ հետախուզության նախկին պետ. ԼՂ շուրջ պայմանագրի կնքումը խափանվեց Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով
prev Նախորդ նորություն

Գերմանիայի ՆԳՆ. Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո 35 դիվանագետ ապաստան է հայցել

Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո դիվանագիտական անձնագրերով 35 թուրքական քաղաքացիներ Գերմանիայում ապաստան են հայցել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Գերմանիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոտը:

Նրա խոսքով՝ այս թիվը ներառում է թուրքական դիվանագետներին եւ նրանց ընտանիքի անդամներին:

Հոկտեմբերի 7-ին հաղորդվել էր, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայում ապաստան է հայցել առնվազն երեք դիվանագետ:

Նշվել էր նաեւ, որ խռովությունից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն մի շարք աշխատակիցների զրկել է դիվանագիտական անձեռնմխելիությունից, այդ թվում՝ նախկինում Գերմանիայում աշխատող 8 դիվանագետի: Նրանց թվում են Բեռլինում թուրքական դեսպանության նախկին ռազմական կցորդ Այհան Դաղլին: Հուլիսի 15-ից նա կնոջ հետ անհետ կորած է հայտարարվել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Դաղլին Գերմանիայում ապաստան հայցողների թվում է:

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ կատարեցին: Հիմնական գործողությունները տեղի ունեցան Անկարայում եւ Ստամբուլում: Խռովության հետեւանքով ավելի քան 240 մարդ զոհվեց, 2 հազարը՝ վիրավորվեց: Ապստամբությունը ճնշվեց: