28.11.2024
Բաքուն ու Թբիլիսին քննարկում են՝ ինչպե՞ս օգտագործեն Մետաքսի ճանապարհի հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը Թուրքիայի հետ կքննարկի ՀՕՊ համակարգերի մատակարարումների հարցը

Թուրքիային ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցը ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում է, «Ինտերֆաքսին» հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը։

Ընդ որում նա շեշտել է, որ «երբ խոսքը ՀՕՊ մեծ համակարգերի մասին է, ապա դրանք կարելի է նաեւ հակահրթիռային համակարգեր անվանել»։

«Եթե դրանք ՀՕՊ մեծ համակարգեր են, ապա դրանք այսօր միաժամանակ նաեւ հակահռթիռային պաշտպանության համակարգեր են։ Այսօր նույնիսկ միջին հեռահարության՝ «Բուկ»-ի նման համակարգերը կարողանում են հրթիռներ խոցել, էլ չասենք «Էս 300» –ի ու «Էս 400» –ի մասին»,- նշել է Ֆոմինը։