28.11.2024
Ադրբեջանն ու Թուրքիան երկկողմ առևտրում կարող են անցում կատարել ազգային արժույթներին
prev Նախորդ նորություն

Շտայնմայեր. ԼՂ-ում հակամարտության էսկալացիան ցույց է տալիս Եվրոպայում խաղաղության զգայունությունը

«Այս տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիան ցույց է տալիս խոսել այն մասին, թե Եվրոպական տարածքում որքան զգայուն է խաղաղության ճարտարապետությունը»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կառույցի Համբուրգում անցկացվող ԱԳ նախարարների խորհրդի նիստում ելույթի ժամանակ:

Նա հայտնել է, որ կարևոր է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունները կարգավորելու համար ջանքերի ավելացումը.

«ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի հակամարտությունների լուծման ուղղությամբ շատ կարեւոր գործ է կատարել: ԵԱՀԿ-ն երբեմն էլ կանխել է այդ հակամարտությունների բաց պատերազմի առաջացման վերածվելու վտանքը»,- շեշտել է Շտայնմայերը: