5.07.2025
Արեշև. ՀՀ կառավարության հրաժարականը չի անդրադառնա Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների վրա
08.09.2016
Արեշև. ՀՀ կառավարության հրաժարականը չի անդրադառնա Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների վրա

ՀՀ-ում Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը կանխատեսվում է վաղուց: Այդ իրադարձությունը նորություն չէր և այդպիսի զարգացումների մասին խոսվում էր նաև Երևանում ՊՊԾ գնդի գրավումից հետո: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը: Նա նշել է, որ երևանյան հայտնի իրադարձություններից ու նախագահի՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին հայտարարությունից հետո կառավարության հրաժարականը սպասված էր, փոխանցում է rueconomics.ru կայքը: Արեշևի խոսքով, ՀՀ-ում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու տեսանկյունից նոր կառավարությունը, նոր թիմը կարող է կոտրել ստեղծված վատ տենդենցները: Անդրադառնալով Մոսկվայի ու Երևանի հարաբերություններին նա նշել է, որ կադրային փոփոխությունները դժվար թե անդրադառնան ՀՀ-ի արտաքին քաղաքական ուղենիշի վրա: Ըստ նրա, Աբրահամյանի հրաժարականից հետո ՀՀ-ում արտաքին կամ ներքին քաղաքական ուղենիշների փոփոխություն չպետք է սպասել: Փորձագետը հավելել է, որ Մոսկվան չի զգա տարբերություն Աբրահամյանի ու նրան փոխարինողի միջև: