26.11.2024
Թուրքիայում ձերբակալել են խորհրդարանի քուրդ փոխնախագահին
prev Նախորդ նորություն

Քեդմի. Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցությունն ամրապնդվելու է

Անցնող տարին շատ արդյունավետ էր ադրբեջանա–իսրայելական հարաբերությունների համար։ Այդ մասին Trend–ին հայտարարել է իսրայելական Նատիվ հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին։

Նա նշել է, որ ամենակարևոր իրադարձությունը `վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցն էր Բաքու, որի ընթացքում դրվել են հետագա ռազմավարական կապերի ամրապնդման հիմքերը։

Բենյամին Նեթանյահուի այցն Ադրբեջան ընդգծել է երկկողմ հարաբերությունների փոխշահավետությունը։ Իսրայելը դիտարկում է Ադրբեջանը, որպես ռազմավարական գործընկերոջ։ Նեթանյահուի այցն ևս մեկ անգամ ընդգծեց Բաքվի ու Թել–Ավիվի հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Այդ մասին haqqin.az–ին հայտարարել է ՌԴ–ում և Ուկրաինայում Իսրայելի նախկին դեսպան, «Европа-Азия» ինստիտուտի ղեկավար Ցվի Մագենը։

Նա զարմանալի չի համարում այն հանգամանքը, որ Նեթանյահու այցը Բաքու նյարդայնացրել է ՀՀ–ին։ Ըստ նրա, ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները հաջող զարգանում են ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական ոլորտներում։ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջան արդի զենքերի մատակարար, ինչը նպաստում է Բաքվի ռազմական ներուժի աճին`դա չի կարող չանհանգստացնել ՀՀ–ին։

Փորձագետը հավելել է, որ ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները անհանգստացնում են նաև Իրանին։

Հայտնի իսրայելցի փորձագետ Արյե Գուտը «Illand TV»–ի եթերում հայտարարել է, որ Ադրբեջանի բազմավեկտոր քաղաքականությունում Իսրայելն ունի իր ուրույն տեղը։ Նա պատմական է որակել Նեթանյահուի այցն Ադրբեջան և ու ընդգծել, որ Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ։

Ադրբեջանը մահմեդական այն հազվագյուտ երկրներից է, որը սերտ քաղաքական, տնտեսական, հումանիտար կապեր ունի Իսրայելի հետ։ Կողմերն ակտիվացրել են առևտրա–տնտեսական կապերն ու ներդրումները, փոխանցում է vestikavkaza.ru կայքը։ Իսրայելն Ադրբեջանի նավթի հիմնական գնորդներից է`դրանց հիմնական ծավալները վերամշակվում են Հայֆայում։