27.11.2024
Քեդմի. Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցությունն ամրապնդվելու է
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Հալեպի ազատագրումը`սիրիական հակամարտությունում առանցքային իրադարձություն է

Սիրիական իշխանությունները հայտարարել են Հալեպի ամբողջական ազատագրման մասին։ Ինչպես հայտնում է SANA–ն, Հալեպի ազատագրման մասին հայտարարել են կառավարական բանակի հրամանատարությունը։

Պատմության և քաղաքականության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Շապովալը հայտարարել է, որ Հալեպի ազատագրումը`սիրիական զինված հակամարտության առանցքային իրադարձություն է։ Նա նշել է, որ քաղաքը Սիրիայի տնտեսական կարևոր կենտրոններից և ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն։

Նա նշել է, որ Հալեպի ազատարգրումը տեղի է ունեցել ոչ միայն կառավարական ուժերի, այլ նաև ՌԴ–ի ռազմական, հումանատիտար, քաղաքական օգնության շնորհիվ։

Ասիայի ու Աֆրիկայի երկրների ինստիտուտի պրոֆեսոր Վլադիմիր Իսաևը հայտարարել է, որ Հալեպից հետո կառավարական ուժերի հաջորդ թիրախը Պալմիրայի ազատագրումն է լինելու։ Նա նշել է, որ հակառակարոդը Իդլիբում 40.000-50.000 գրոհային է կենտրոնացրել ու նրանք փորձելու են հետ բերել Հալեպը, փոխանցում է rt.com–ը։

Հալեպը Սիրիայի ամենախոշոր քաղաքներից է, որի արևելյան հատվածը 2012թ.–ից գտնվում է իսլամիստների ձեռքում, փոխանցում է lenta.ru–ն։ Ջեբհատ Ան–Նուսրայի մաս կազմող խմբավորումներից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հալեպի ազատագրումը մեծ կորուստ է ահաբեկիչների համար։ Յասեր Ալ–Յուսեֆը նշել է, որ դա ծանր կորուստ է քաղաքական իմաստով, փոխանցում է РИА Новости–ն։