26.11.2024
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ոչ մի քաղաքացի չի մեկնել Սիրիա պատերազմելու նպատակով
prev Նախորդ նորություն

Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրելու են արտոնյալ առևտրային համաձայնագիր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրելու են արտոնյալ առևտրային համաձայնագիր։ Այդ մասին Բաքվում Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի էկոնոմիկայի նախարարների 6-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին։

Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ ընթանում է արտոնյալ ապրանքների ցուցակի լրամշակման գործընթացը։ Համաձայնագրի ստորագրումն ակնկալվում է Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում, որը տեղի է ունենալու 2017 թվականի առաջին կեսին։

Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թյուֆենքչին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ վերջին 15 տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կայուն աճում է.

«Ադրբեջանի ներկրման մեջ Թուրքիան զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ արտահանման մեջ՝ 14-րդ տեղը։ Հաշվի առնելով երկու երկրների եղբայրական կապերն ու տնտեսական պոտենցիալը՝ կարելի է ասել, որ ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը չի արտացոլում մեր տնտեսական կապերի իրական պոտենցիալը։

Պլանավորված է մոտակա տարիներին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 15 միլիարդ դոլարի։
Ադրբեջանը Թուրքիայից հիմնականում ներկրում է տեխնիկա ու սարքավորումներ, էլեկտրական ապրանքներ, կենցաղային պարագաներ, ավտոմեքենաներ։
Միևնույն ժամանակ Թուրքիան Ադրբեջանից ներկրում է նավթ և նավթամթերք, ինչպես նաև գազ»։