26.11.2024
Տարածաշրջանային ՀՕՊ համակարգը կպաշտպանի միայն ՀՀ–ի տարածքն ու օդային տարածքը
prev Նախորդ նորություն

Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ոչ մի քաղաքացի չի մեկնել Սիրիա պատերազմելու նպատակով

Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ոչ մի քաղաքացի չի մեկնել Սիրիա պատերազմելու նպատակով։ Այդ մասին Թրենդ–ի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլըն։

Նրա խոսքով, ԱԱԾ և այլ կառույցների վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելի քան մեկ տարի Ադրբեջանից չեն մեկնում Սիրիա`մարտերին մասնակցելու նպատակով։ Մինչդեռ նախկինում եղել են դեպքեր, երբ Ադրբեջանի քաղաքացիները մեկնել են Սիրիա։

Նրա խոսքով, մեկնածների զգալի մասը զոհվել է և իրենց հատուկ ծառայություններն աշխատանքներ են տարել նրանց Սիրիայից տարհանելու համար, սակայն դա անելը բավականին բարդ է, քանի որ Սիրիայի տարածքի զգալի մասը վերահսկվում է ԻՊ–ի կողմից։