25.11.2024
Զինված հարձակում են գործել Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա
prev Նախորդ նորություն

Սարգսյանը դատապարտել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանության կապակցությամբ:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել դեսպանի հարազատներին ու մերձավորներին, ՌԴ դիվանագիտական ծառայությանը և Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:

Հիշեցնենք, որ Անկարայում ՌԴ դեսպան Ադրեյ Կառլովը զինված հարձակման է ենթարկվել եւ ստացած վնասվածքներից մահացել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածը բնութագրել է որպես ահաբեկչություն:

ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ մահափորձ իրականացրած անձը վնասազերծվել է ոստիկանական գործողությունների արդյունքում: Դեսպանի վրա կրակողը, ըստ նախնական տեղեկատվության, շենք է մտել ցույց տալով ոստիկանական անցագիրը։ Նա եղել է ոստիկանության աշխատակից: Ականատեսները նրան թիկնապահ են կարծել. հաղորդում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովն էր, ով դիվանագիտական ծառայության էր անցել 40 տարի առաջ՝ դեռեւս Խորհրդային Միության ԱԳՆ-ում: Սպանությունը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ դեսպանը նոր ցուցահանդեսի բացման էր մասնակցում: Ականատեսի խոսքով, նրան սպանողը բացականչում էր, որ դա վրեժ էր Ռուսաստանից.

«Հարձակվողը բացականչում էր «Ալլահ Աքբար»: Նա ասում էր, որ Ռուսաստանն անմեղ մարդիկ է սպանում Սիրիայում եւ դա չպետք է մնա անպատասխան», - նշում են Ռուսաստանի դեսպանին սպանողին սպանության ականատեսները: