Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը սադրանք է, որի նպատակն է խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ու Սիրիայում խաղաղ գործըթնացը: Այս մասին հայտարարել է Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կատարված հանցագործությունը, անկասկած, սադրանք է, որն ուղղված է ռուս- թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողելուն։ Եվ Սիրիայում խաղաղ գործընթացը ձախողելուն, որը ակտիվ առաջ են մղում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու միջսիրիական հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ մյուս պետությունները»,- ասել է Պուտինը արտգործնախարար
Սերգեյ Լավրովի, ԱԴԾ տնօրեն
Ալեքսանդր Բորտնիկովի ու Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն
Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ։
Անկարայում ՌԴ դեսպան Ադրեյ Կառլովը զինված հարձակման է ենթարկվել եւ ստացած վնասվածքներից մահացել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածը բնութագրել է որպես ահաբեկչություն: Մահափորձ իրականացրած անձը վնասազերծվել է ոստիկանական գործողությունների արդյունքում: Դեսպանի վրա կրակողը, ըստ նախնական տեղեկատվության, շենք է մտել ցույց տալով ոստիկանական անցագիրը։ Նա եղել է ոստիկանության նախկին աշխատակից:
Պատասխանը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը
«Դրա պատասխանը կարող է միայն մեկ բան լինել՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը։ Եվ ահաբեկիչները կզգան դա իրենց մաշկի վրա»,- հավելել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ՌԴ իրավապահները Թուրքիայի իրենց գործընկերների հետ համատեղ կքննեն դեսպանի սպանությունը։ «Մենք պետք է իմանանք, թե ով էր ուղղեորդել մարդասպանի ձեռքը», - ասել է ՌԴ նախագահը: Նա հայտնել է, որ ՌԴ քննչական կոմիտեն արդեն իսկ հարուցել է քրեական գործ: Միեւնույն ժամանակ նա կարգադրել է ուժեղացնել Թուքիայում եւ այլ երկրներում ՌԴ դեսպանատների անվտանգությունը:
Դեպքի հետ կապված Պուտինի գնահատականներն ամբողջությամբ կիսում է նաեւ Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա կարծիքով, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումը թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացի դեմ սադրանքն էր։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ հարձակումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, թե ՌԴ-ն ու Թուրքիան կամքի ուժ ունեն չտրվելու այս սադրանքին։ Էրդողանը, ասելով, թե ՌԴ դեսպանի դեմ հարձակման գործը ՌԴ-ի հետ համատեղ է հետաքննվելու, շեշտել է, թե տեղի ունեցածը սադրանք է ուղղված կարգավորվող թուրք-ռուսական հարաբերություններին: «Պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում էլ համակարծքի էինք, որ տեղի ունեցածը սադրանք է»,-ասել է Էրդողանը։
Լավրովը խոսել է սպանության նապատակից
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության հիմնական նպատակն էր ձախողել երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ու Ռուսաստանի արդյունավետ պայքարին խոչընդոտելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ ԼԱվրովը «ՆՏՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք վստահ ենք, որ այդ բարբարոսությունը ծրագրած մարդկանց հիմնական նպատակն է եղել խաթարել Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ մեծամասամբ Սիրիայում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարին խոչընդոտելու համար», - ասել է նա, հավելելով, որ «այդ նպատակը չի իրագործվի»։