28.11.2024
Ինչո՞ւ էր լռում Յագլանդը, երբ ադրբեջանական ԶՈՒ-ը խոցեցին ԼՂ-ի ռազմական ուղղաթիռը
prev Նախորդ նորություն

Կխլի՞ արդյոք Անկարան Ինջիրլիք ռազմակայանն ԱՄՆ–ից

ԱՄՆ–ի ու Թուրքիայի հարաբերությունները դժվար ժամանակներ են վերապրում։ Չի բացառվում, որ Անկարան ու Վաշինգտոնը սպառել են նախկին ֆորմատով «ռազմավարական գործընկերության» ներուժը`ՌԴ–ին զսպելու առումով և մարտավարական համագործակցությունը հակաասադական հիմքով։
Բացի այդ, տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ–ն Թուրքիայի տարածքից դուրս է բերել միջուկային զենքը։


"Евразия.Эксперт"–ում հրապարակված հոդվածում վերլուծվում է ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների ապագայի տեսլականը։ Թուրքիայի առաջնորդի այսօրվա շատ գործողություններ բացատրվում են ԱՄՆ–ի նկատմամբ անսվտահությամբ։ Շատ վտանգավորր «պրոպագանդիստական իներցիայի» ֆենոմենն է ձևավորվել, երբ տակտիկական քարոզչական բանաձևը դաջռնում է միջնաժամկետ քաղաքականություն։

Ի դեմս Գյուլենի ձևավորելով արտաքին թշնամու կերպար՝ Էրդողանը կարողացել է «մաքրել» հատուկ ծառայությունները։ Ինչ վերաբերվում է Ինջիրլիքին, ապա պետք է հիշել, թե ինչ դեր են խաղացել Թուրքիայի ռազմա–օդային ուժերը չստացված պետական հեղաշրջման ընթացքում։

Անկարայի ու Վաշինգտոնի համագործակցությունը շատ կարևոր է և դժվար թե ԱՄՆ–ը «լքի» մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանը։ Այդ պահին մենք ականատեսն եքն թուրքական արտաքին քաղաքականության վերաֆորմատավորման։ Եվ ԱՄՆ–ի հետ հարաբերությունների վերանայումն այդ քաղաքականության էլեմենտներից մեկն է։

Թուրքիայի ղեկավարությունը փորձում է վերանայել «նոր օսմանականության» այն տարբերակը, որը կապվա էր «մերձավորարևելյան» վեկտորի հետ և նախատեսում էր ԱՄՆ–ի հետ սերտ համագործակցություն։