28.11.2024
Կխլի՞ արդյոք Անկարան Ինջիրլիք ռազմակայանն ԱՄՆ–ից
prev Նախորդ նորություն

Ալիև. Նախիջևանն երկաթգծի միջոցով Իրանի տարածքով կկապնվի Ադրբեջանի հետ

Նախիջևանում արտադրվող ապրանքները առանց որևէ խոչընդոտների կարտահանվեն համաշխարհային շուկաներ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ԱՊԱ–ն։

«Մենք ձգտում ենք լուծել Նախիջևանի տրանսպորտային խնդիրները։ Սկսել է գործել Նախիջևան–Թեբրիզ–Մեշհեդ երկաթգիծը։ Իրանի ու ՌԴ–ի հետ Ադրբեջանն իրականացնում է Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքը։ Նախիջևանն երկաթգծի միջոցով Իրանի տարածքով կկապնվի Ադրբեջանի հետ»,–նշել է նա։

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ից գործարկվում է Նախիջևան-Մեշհեդ-Նախիջևան ճեպընթաց գնացքների երթերը։ Այս մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը։

Գնացքների երթերը նախատեսված են շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի ու կիրակի։ Տոմսերի վաճառքը սկսվել է դեկտեմբերի 24-ից՝ Նախիջևան ու Ջուլֆա կայարաններում։

Նախիջևան-Մեշհեդ-Նախիջևան երթուղով շարժվող ճեպընթաց գնացքները կանգառներ են ունենալու իրանական Ջուլֆայում, Թավրիզում ու Թեհրանում։ Նախիջևանից Մեշհեդ և հակառակ ուղղությամբ գնացքների տոմսն արժենալու է 40 շվեյցարական ֆրանկ՝ յուրաքանչյուր ուղղությամբ։