28.11.2024
Ալիև. Նախիջևանն երկաթգծի միջոցով Իրանի տարածքով կկապնվի Ադրբեջանի հետ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ են ՌԴ հարցում իրար հակասում Թրամփի և ԿՀՎ ղեկավարի պաշտոնի թեկնածուի տեսակետները

ԿՀՎ ղեկավարի պաշտոնի թեկնածու Մայք Պոմպեոն Ռուսաստանին մեղադրել է ագրեսիվ գործողությունների ու ԱՄՆ ընտրություններին միջամտելու, «Ուկրաինան օկուպացնելու միջոցով ագրեսիվ ինքնահաստատման», նաեւ ԻՊ ոչնչացման հարցում անգործության մեջ, հայտնում է Reuters–ը։

Սենատում լսումների ժամանակ իր ելույթում Պոմպեոն նշել է, որ ընդունում է ընտրությունների ընթացքին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցը։ «Ես չեմ տեսել որեւէ բան, որն ինձ կասկածի տեղիք կտար»,- ասել է նա։

Պոմպեոն նաեւ Իրանին անվանել է «պրոֆեսիոնալ սուտասան»։ Նրա կարծիքով, Իրանը լարվածություն է ստեղծում Մերձավոր Արեւելքում մուսուլման սունիների, ԱՄՆ դաշնակիցների հարցում։ Մարտահրավերների շարքում Պոմպեոն նշել է ԻՊ-ն ու Սիրիայում պատերազմը։ Նա նաեւ հիշատակել է Հյուսիսային Կորեան, որը «ընդալյնում է իր միջուկային ու բալիստիկ հրթիռային հզորությունները», իսկ Չինաստանի մասին ասել է, որ այն «իրական լարվածություն» է ստեղծում Հարավչինական ծովում, նաեւ կիբերտարածքում։

Ուշագրավ է, որ Պոմպեոյի հայտարարությունները Ռուսաստանի և Սիրիայի մասով հակասում են ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին: