28.11.2024
Ինչո՞ւ են ՌԴ հարցում իրար հակասում Թրամփի և ԿՀՎ ղեկավարի պաշտոնի թեկնածուի տեսակետները
prev Նախորդ նորություն

Սիրիան մեղադրել է Իսրայելին Դամասկոսի մոտակայքում գտնվող օդանավակայանի ռմբակոծության մեջ

Իսրայելը հրթիռակոծել է սիրիական ՌՕՈւ Մեզե ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Դամասկոսի արվարձանում: Արդյունքում առնվազն 8 պայթյուն է որոտացել, օդանավակայանում հրդեհ է սկսվել: Առնվազն 4 մարդ է զոհվել, հայտնում է dpa գործակալությունը Սիրիայի անվտանգության ուժերում աղբյուրի վրա հղումով:

Ոչնչացվել է զինամթերքի պահեստը, որի հետևանքով էլ պայթյուններ են որոտացել:

Սիրիական բանակը զգուշացրել է Իսրայելին, որ հրթիռակոծությանը կարող են հաջորդել պատասխան գործողություններ, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ մի քանի հրթիռ արձակվել է Տիբերիաս լճի շրջանից, որը գտնվում է Իսրայելի հյուսիսում:

Ըստ պաշտոնական Դամասկոսի, Իսրայելի գրոհն այդպիսով աջակցել է ահաբեկչական խմբավորումներին, որոնց դեմ է պայքարում Սիրիայի կառավարությունը: