28.11.2024
Սիրիան մեղադրել է Իսրայելին Դամասկոսի մոտակայքում գտնվող օդանավակայանի ռմբակոծության մեջ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում համաներել են 44,7 հազար հարկատուների

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային պարտավորությունների կարգավորման մասին» օրենքը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Օրինագիծը նախատեսում է հարկային պարտքերի ամբողջական ներում, ինչպես նաև ֆինանսական տույժերի փուլային ներում։

Օրինագծի համաձայն՝ եթե հարկատուն 2017 թվականի հունվարին մարի ֆինանսական տույժերի 70 տոկոսը, ապա հարկային մարմինը կների պարտքի մնացյալ 30 տոկոսը։ Ընդհանուր առմամբ խոսքը 386,4 մլն մանաթի մասին է: