28.11.2024
Ադրբեջանում համաներել են 44,7 հազար հարկատուների
prev Նախորդ նորություն

SOCAR–ը մտադիր է դուստր ձեռնարկությունները սեփականաշնորհման ներկայացնել

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), հնարավոր է, իր դուստր ձեռնարկությունների բաժնեթղթերի նախնական առաջարկ ներկայացնի: Այս մասին հայտարարել է SOCAR Capital-ի ներդրումների տնօրեն Էլհան Հասանովը, փոխանցում է Trend-ը:

Հասանովը նշել է, որ դեռեւս չկան ճշգրիտ ժամկետներ եւ ձեռնարկությունների ցանկեր, որոնց բաժնեթղթերը կարող են վաճառքի հանվել:

«Ազգային տնտեսության հեռանկարների մասին ռազմավարական ճանապարհային քարտեզի» համաձայն՝ կառավարությունը կարող է դիտարկել ազգային նավթային որոշ ընկերությունների IPO բաժնեթղթերը տեղական շուկայում տեղադրելու հարցը, որոնք, օրինակ, զբաղվում են պոլիմերի արտադրությամբ կամ վառելիքի մանրածախ առեւտրով: Այսպիսի մոտեցումը կարող է ընկերություններին օգնել լրացուցիչ ֆինանսների հասանելիություն ունենալ:

Նշենք, որ SOCAR-ն զբաղվում է նավթագազային հանքավայրերի հետախուզմամբ եւ մշակմամբ, նավթի արդյունահանմամբ, ներմուծմամբ եւ արտահանմամբ, նաեւ բնակչության գազամատակարարմամբ: Ներկայումս SOCAR-ի կազմի մեջ են մտնում ավելի քան 30 համատեղ ձեռնարկություններ, 18 գործառնական ընկերություններ եւ մոտ 30 տարբեր կառույցներ, այդ թվում՝ գործարաններ եւ ինստիտուտներ: