28.11.2024
SOCAR–ը մտադիր է դուստր ձեռնարկությունները սեփականաշնորհման ներկայացնել
prev Նախորդ նորություն

HRW–ը կոչ է արել ֆինանսական օգնություն չցուցաբերել Ադրբեջանին՝ իշխանության քննադատներին ճնշելու համար

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը միջազգային ֆինանսական կազմակերպություններին կոչ է արել ֆինանսական օգնություն չցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը իշխանության քննադատներին ճնշելու համար։

Զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող մասում ասված է, որ 2016-ին երկրի կառավարությունը կալանավորելով ակտիվիստներին եւ կիրառելով օրենքներ, որոնք խոչընդոտում են անկախ կազմակերպությունների աշխատանքը, շարունակել է ճնշել ընդդիմությանը։ Չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի իշխանություններն ազատ էին արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված 17 ակտիվիստի, լրագրողի եւ իրավապաշտպանի, բանտերում դեռ 24 մարդ կա, որոնց հալածում են կառավարությանը քննադատելու համար։ Սահմանափակող օրենքները խոչընդոտում են անկախ խմբերի գործունեությունը։

«Կառավարության բռնաճնշումները սպառնում են Ադրբեջանում անկախ ակտիվիստների գոյությանը»,– ասված է HRW–ի զեկույցում, փոխանցում է contact.az–ը։