27.11.2024
Փորձագետ. Հարավային Կովկասով անցնող ուղին կլինի հիմնականը Չինաստանից դեպի Եվրոպա
prev Նախորդ նորություն

Stratfor. Մինսկն ու Աստանան հանուն Բաքվի խոչընդոտում են ՀՀ–ի ներկայացուցչի` ՀԱՊԿ–ի քարտուղար նշանակվելու գործընթացը

2017 թվականին ՀԱՊԿ–ը մնալու է կենսունակ հարթակ համատեղ զորավարժությունների համար, սակայն ՌԴ–ը շեշտը դնելու է այլ մեթոդները վրա տարածաշրջանում իր ազդեցության մեծացման համար, իսկ դաշինքը չի դառնա Կրեմլի «սեփական ՆԱՏՕ–ն»։ Այդ մասին նշում են Stratfor–ի վերլուծաբանները։

Ըստ որոշ տվյալների, ՌԴ–ն ՀՀ–ին խոստացել է ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այդպիսի դիրքորոշման մասին է խոսում այն փաստը, որ ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար ապրիլին ծագած ռազմական գործողությունների ժամանակ Կրեմլը չեզոք դիրքորոշում էր որդեգրել։ Սակայն Ղազախստանն ու Բելառուսը պահպանում են սերտ կապերը Ադրբեջանի հետ և լուրեր են պտտվում, որ այդ երկրները չեն ցանկանում ՀԱՊԿ–ի հաջորդ քարտուղարի պաշտոնում տեսնել ՀՀ–ի ներկայացուցչին։

ՀԱՊԿ–ն աստիճանաբար հետ է կանգնելու ՆԱՏՕ–ի պես ռազմական դաշինք դառնալու մտադրությունից։ Մոսկվան ֆիքսվելու է ոչ թե ՀԱՊԿ–ի ռազմական ենթակառուցվածքների, այլ եվրասիական հարևանների հետ երկկողմ հարաբերությունների վրա, և այդ դաշինքը շարունակելու է կաղալ։