24.06.2025
Եթե Ռուսաստանը ԼՂ հարցով զբաղվի ողջ լրջությամբ, ապա կփոխվի ստատուս քվոն. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Ռոհանի. Սիրիայի հարցով բանակցությունները պետք է դիտարկել որպես վերջնական կարգավորման նախերգանք

Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցությունները պետք է դիտարկել որպես հակամարտության վերջնական կարգավորման նախերգանք։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է IRNA գործակալությունը։

Նրա խոսքով, Իրանը գոհ է Սիրիայում հաստատված կրակի դադարեցման ռեժիմից եւ մտադիր է այս իրավիճակում լուրջ բանակցություններ անցկացնել։

«Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան ջանքեր էին գործադրում Ղազախստանի մայրաքաղաքում Սիրիայի հարցով հանդիպման անցկացման համար։ Այդ բանակցությունների հիմնական նպատակը հաստատված հրադադարի ռեժիմի պահպանումն է», – հավելել է Ռոհանին՝ շեշտելով, թե Իրանը ձգտում է հասնել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը։
Ադրբեջանում շարունակում են միջուկային հումք փնտրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ