27.11.2024
Ադրբեջանում շարունակում են միջուկային հումք փնտրել
prev Նախորդ նորություն

Վրացական բանակը կարող է մնալ առանց ավիացիայի

Վրաստանի ՌՕՈւ շարքերը լքում են օդաչուներն ու տեխնիկները, նրանց մի մասը ՊՆ կրճատումների ցուցակում է հայտնվել։ Ավիացիոն բազան փակ է լրատվամիջոցների համար, հայտնի չէ նաեւ վրացական բանակում առկա օդանավերի եւ ուղղաթիռներ ճակատագիրը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»–ը։

«Սու-25» տեսակի գրոհիչ օդանավերի, «Իրոկեզ» եւ Մի–24 ուղղաթիռների ճակատագիրը Գլխավոր շտաբը կորոշի ռազմավարական տեսության փաստաթղթերը ստանալուց հետո։

Հնարավոր կոնսերվացիայի կամ վաճառքի մասին տեղեկությունները հայտնվել են այն բանից հետո, երբ երկրի ՊՆ–ն հայտարարություններ էր տարածել ՌՕՈՒ բարեփոխումների մասին։ Այս մասին Վրաստանի ԶՈւ–ն ունի ավելի քան 10 «Սու-25» օդանավ։ Եթե ՊՆ–ն հրաժարվի ռազմական օդանավերից, բանակը կմնա առանց ամենահեռահար միջոցների։