27.11.2024
Վրացական բանակը կարող է մնալ առանց ավիացիայի
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Ադրբեջան–Թուրքիա–Ղազախստան ֆորմատն ունի լուրջ աշխարհաքաղաքական հայտ

Վերջերս ԶԼՄ–ներում տեղեկություններ են հայտնվել, որ Անկարան աշխատում է Ադրբեջան–Թուրքիա–Ղազախստան եռակողմ ֆորմատի ձևավորման ուղղությամբ։ Քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը վերջին շրջանում շատ մոդայիկ են դարձել։

Նա նշել է, որ նմանատիպ միությունների նախաձեռնող է հանդես գալիս հաճախ ադրբեջանական կողմը։ Նա նշել է, որ Ադրբեջան–Թուրքիա–Ղազախստան ֆորմատը այժմ ակտուալ է դառնում, փոխանցում է Echo.az–ը։

Նրա խոսքով, այդ ֆորմատի ձևավորումը կնպաստի տնտեսական կապերի ընդլայնմաանը, ինչպես նաև էներգետիկ նախագծերի կյանքի կոչմանը։

Քաղաքագետ Տոֆիգ Աբբասովը նշել է, որ Ադրբեջանն ու Ղազախստանը գտնվում են ԵՄ–ի ու Չինաստանի միջև և հաշվի առնելով այն հանգամանքը, Բաքուն ու Աստանան ռազմավարական գործընկերն են, ապա նրանք կարող է խթանել համաշխարհային տնտեսությանը։ Նա վստահություն է հայտնել, որ Անկարայի, Բաքվի ու Աստանայի միջև եռակողմ ֆորմատը կարող է աշխարհաքաղաքական լուրջ հայտ ներկայացնել։