ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպի արևմտյան շրջաններում, որոնք վերահսկում են կառավարական զորքերը, զինյալ ընդդիմության կողմից ինտենսիվ գնդակոծությունների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 10 երեխա: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: «Բազմաթիվ զոհերը խաղաղ բնակչության շրջանում վկայում են, որ զինյալ ընդդիմությունը չի կատարում միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար արգելքն` անկանոն գրոհների ու զգուշավորության և համաչափության սկզբունքների մասով»,-ասել է Դյուժարիկը: