25.11.2024
Լավրով. Սիրիայի ճգնաժամի հարցով Աստանայի հանդիպումը պետք է նպաստի քաղաքական կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Վելայեթի. Սիրիական հակամարտության կողմերը ճանաչել են Սիրիայի կառավարության լեգիտիմությունը

Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ Աստանայում բանակցությունները ցույց են տալիս`հակամարտության բոլոր կողմերը ճանաչել են սիրիական կառավարության լեգիտիմությունը, փոխանցում է Tehran Times–ը։

Ըստ նրա, անտրամաբանական էր կարծել, թե բոլոր հակասություններն Աստանայում կհարթվեին, սակայն այդ հանդիպումը կարևոր էր հրադադարի ռեժիմի պահպանման առումով։

Վելայեթին նշել է, որ ԻՊ–ը կորցնում է Իրաքում իր վերջին հենակետ Մոսուլը, իսկ Սիրիայում կորցրել է Հալեպը։ Նա հավելել է, որ Իրանը պաշտպանում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրահմանովը հրապարակել է համատեղ հայտարարությունն, ըստ որի հատուկ մարմինը «կհետևի և կապահովի հրադադարի լիակատար պահպանումը, կկանխի սադրանքները և կորոշի հրադադարի ռեժիմի ձևը»:

Սիրիական ընդդիմությունն իր հերթին հույս է հայտնել, որ մարտական գործողությունները կկասեցվեն հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերի շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Ալլուշը:

«Հուսով ենք և ցանկանում ենք, որ Ռուսաստանը հետագայում ևս դրական դերակատարություն ունենա խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև արդար քաղաքական կարգավորման գործընթացում: Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերակատարությունը, որը մարտական գործողություններում մասնակցությունից անցնում է երաշխավորի դերին և ազդեցություն ունի Իրանի և Սիրիայի վրա»,-ասել է նա: