25.11.2024
ՀՀ վարչապետը Մոսկվայում է
prev Նախորդ նորություն

Լավրով. Սիրիայի ճգնաժամի հարցով Աստանայի հանդիպումը պետք է նպաստի քաղաքական կարգավորմանը

Աստանայում Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը կոչված է ճգնաժամի քաղաքական կարգավորման նպատակով միջսիրիական բանակցային գործընթացի շարունակմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Օրերս Աստանայում տեղի ունեցավ Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, որի արդյունքներն ուղղված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նպաստելուն»,- նշել է նա:

Նախարարը ուշադրություն է դարձրել, որ Ռուսաստանը մեծացնում է «Թուրքիայի, Իրանի եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխգործակցությունը՝ Սիրիայի ճգնաժամի սուր խնդիրները լուծելու համար»:

«Համաձայնեցված ջանքերի շնորհիվ, առաջին հերթին՝ ռազմական գերատեսչությունների, հաջողվել է Հալեպն ազատագրել ծայրահեղականներից, այնուհետեւ անցյալ տարվա դեկտեմբերի 29-ի համաձայնագրի հիման վրա ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմ հաստատել»,- հավելել է նա: