Սիրիայում ՝ այդ թվում Հալեպում, ՌԴ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է, քանի դեռ նախագահ Պուտինը այն նպատակահարմար է համարում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով հումանիտար ընդմիջումն ուներ հստակ ժամանակային շրջանակներ, իսկ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է։ «Որոշումը կայացվել է նախագահ Պուտինի դիրքորոշման համապատասխան»,- ասել է նա պատասխանելով Սիրիայում հումանիտար ընդիմիջման ավարտից հետո Ռուսաստանի հետագա գործողությունների մասին հարցին։ Պեսկովը շեշտել է, որ եթե զինյալները ակտիվ հարձակողական գործողությունների, ագրեսիվ քայլերի չդիմեն, ապա այդ ռեժիմը կշարունակվի։