25.11.2024
Լուկյանով. Ժողովրդավարության տարածման ամերիկյան դարաշրջանն ավարտված է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Ղարաբաղի դեմ որդեգրել է «փոքր պատերազմի» ռազմավարությունը

2017թ.–ին ղարաբաղյան հակամարտության կարգավորում տեղի չի ունենա։ Երևանում կարծում են, որ Թրամփը հետխորհրդային տարածքը զիջելու է ՌԴ–ին և Պուտինը լուծելու է ղարաբաղյան հարցը իր հայեցողությամբ։ Այդ ժամանակ ՀՀ–ն, որպես «Հարավային Կովկասում ՌԴ–ի ֆորպոստ», կստանա մեծ օգուտներ։ Կրեմլում նաև հույս ունեն, որ Թրամփը հետխորհրդային տարածքը կճանաչի ՌԴ–ի ազգային շահերի տարածք։ Այդ մասին Vesti.Az–ին հայտտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Մեհման Գաֆարլին։

Նրա խոսքով, ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խումբը դարձել է ամորֆ կառույց և լրջորեն չի ազդում հակամարտող կողմերի վրա։ Ադրբեջանին հարկավոր են 7-8 օր տևողությամբ կարճատև ռազմական գործողություններ, քանի որ երկարաժամկետ ռազմական գործողություններ ՀՀ–ի դեմ ՌԴ–ն թույլ չի տա։

Գաֆարլիի խոսքով, «փոքրիկ պատերազմները» պետք է իրականացվեն կետային գործողությունների տեսքով։ Նա հավելել է, որ այդպիսի պատերազմը աշխարհում մեծ ռեզոնանս չի առաջացնի և այն ֆինանսական առումով չի հարվածի Ադրբեջանին`այդ երկրից տեղի չի ունենա ներդրողների ու կապիտալի արտահոսք։