23.04.2025
Վրաստանում չեն բացառել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը
prev Նախորդ նորություն

Լուկյանով. Ժողովրդավարության տարածման ամերիկյան դարաշրջանն ավարտված է

ՌԴ–ի ազդեցությունն աշխարհում մեծանում է, սակայն ոչ թե հակամատությունների պատճառով, այլ օբյեկտիվորեն։Երբ աշխարհը դառնում է գերբնակեցված այնպիսի կարևոր խաղացողներով, ինչպիսին ՌԴ–ն է, որն ունի մեծ ներուժ տարբեր ոլորտներում, Մոսկվան դառնում է պահանջված։ Այդ մասին «eurasia.expert»–ի հետ զրույցում հայտարարել է «Россия в глобальной политике» հանդեսի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Նա նշել է, որ երբ չկա մեկ գլոբալ ռեգուլյատոր, անհրաժեշտություն է ծագում տարբեր ռեգուլյատորների`այդ թվում ՌԴ–ի, որոնք միմյանց հետ պայմանավորվում են։ Այդ առումով ԵԱՏՄ–ի ստեղծումը շատ կարևոր է։ Ըստ նրա, Եվրասիան արդեն անհնար է պատկերացնել առանց Չինաստանի գործոնի ու ԵԱՏՄ–ը պետք է դա հաշվի առնի։

Նրա խոսքով, գլոբալ տեկտոնական փոփոխությունների հետ միասին փոխվում է նաև ԱՄՆ–ի քաղաքականությունը։ Վաշինգտոնն ի դեմս Թրամփի այլևս ժողովրդավարություն չի տարածելու եվրասիական տարածքում։ Ամերիկան անելու է այլ բաներ, որոնք կարող են դուր չգալ, սակայն ժողովրդավարությունն առաջ չեն մղելու`այդ փուլն ավարտվել է։

Լուկյանովը նշել է, որ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի հարաբերությունները բարդ են ընթանալու`լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու տրանսատլանտյան կապերում ու ԵՄ–ի ներսում։

Քաղաքագետը հավելել է, որ ԵՄ–ում որոշակի ներքին լարվածություն կա, քանի որ նրանք հույս ունեին իրենց խնդիրները լուծել ԱՄՆ–ի հաշվին։
Ադրբեջանը Ղարաբաղի դեմ որդեգրել է «փոքր պատերազմի» ռազմավարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան