25.11.2024
Վրաստանը`«լոգիստիկ կամուրջ» Անկարայի ու Բաքվի համար
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտությունը ԱՄՆ ապագա պետքարտուղարի ուշադրության կենտրոնում

Ես աշխատելու եմ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Այս մասին Կոնգրեսում քննարկումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանին խաղաղություն և զարգացում կբերի»,- ասել է նա:

Թեկնածուն նախանշել է այս ուղղությամբ առաջին քայլը՝ կողմերի միջև վստահության վերականգնումն ու ձեռք բերված համաձայնությունների հարգում: Թիլերսոնը անդրադարձել է տարածաշրջանում առկա մյուս խնդրին ևս՝ հայ-թուրքական հարաբերություններին և նշել, որ սատարում է կողմերի միջև դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:

«Ես մտադիր եմ բարձրացնել այս հարցերը երկու երկրների ադմինիստրացիաների հետ քննարկումների ժամանակ: ԱՄՆ առաջնորդությունն ու ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացումներին կարող է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև վստահության վերականգնմանը»,- ասել է նա:

ԱՄՆ ապագա պետքարտուղարը նաև ուշադրություն է հրավիրել հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը ու հատկապես տնտեսական ոլորտում: Նրա խոսքով՝ դա բխում է ԱՄՆ շահերից.

«Հայաստանի հետ տնտեսական փոխշահավետ համագործակցությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից և եթե ես հաստատվեմ այս պաշտոնում, ապա ջանասիրաբար կաշխատեմ ՀՀ և ԱՄՆ միջև առևտրային և ներդրումային հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ Հայաստանում ամերիկյան կապիտալով աշխատատեղերի ստեղծման վրա հատուկ շեշտադրումով»,- ընդգծել է Թիլերսոնը: