22.04.2025
ԱԳՆ. ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հնարավոր է հանդիպեն Մյունհենում
prev Նախորդ նորություն

ԶԼՄ–ները հրապարակել են Մոսկվայի կողմից առաջարկված Սիրիայի նոր սահմանադրության տեքստը

Աստանայում կայացած բանակցությունների ընթացքում Մոսկվայի կողմից առաջարկված սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը հրապարակել է Ռիա Նովոստին։ Այնտեղ առկա է 85 կետ, փոխանցում է EADaily–ն։

Առաջին կետում նշվում է, որ Սիրիական Հանրապետությունը հանդիսանում է անկախ, սուվերեն ժողովրդավարական պետություն, որի հիմքում ընկած են օրենքի գերակայությունը, բոլորի հավասարությունն օրենքի առջև, սոցիալական սոլիդարությունը։ Սիրիայի ազգային միասնության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը հանդիսանում է յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունը։

Մինչ այդ հաղորդվում էր, որ ամենամեծ դժգոհությունը կապված էր նախագահից`խորհրդարանին ու կառավարությանը փոխանցվող օրենսդիր գործառույթների հետ, ինչպես նաև Սիրիայի տարածաշրջանների ասամբլեայի ստեղծումը`լայն լիազորություններով։

Միևնույն ժամանակ շարունակում է վիճելի մնալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցը: Դամասկոսը պնդում է, որ Ասադը պետք է իրավունք ունենա վերընտրվելու նախագահի պաշտոնում 2021 թվականին:
ԱՄՆ Կոնգրես շրջանառության մեջ է դրվել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման մասին բանաձև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան