25.11.2024
ԶԼՄ–ները հրապարակել են Մոսկվայի կողմից առաջարկված Սիրիայի նոր սահմանադրության տեքստը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Կոնգրես շրջանառության մեջ է դրվել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման մասին բանաձև

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման մասին բանաձև: Այս մասին հաղորդում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Կոնգրեսի օրենսդրական ակտերի տվյալների բազային:

«Իրանի դեմ ուժի կիրառման թույլտվություն» բանաձևն առաջարկել է Ֆլորիդայից Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Էլսի Հասթինգսը:

«Նախագահին թույլատրվում է ԱՄՆ զինված ուժերն օգտագործել նախագահի հայեցողությամբ՝ Իրանի միջուկային զենքի ստացումը կանխելու նպատակին հասնելու համար»,- ասվում է բանաձևում:

Մինչև հիմա բանաձևի հետ կապված ոչ մի գործողություն չի ձեռնարկվել, և դրա ընդունումը Կոնգրեսի երկու պալատների կողմից քիչ հավանական է համարվում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է քննադատել իրանական ատոմի գործարքը և խոստացել վերանայել այն, սակայն Թրամփի գործող վարչակազմը ոչինչ չի ասել Իրանի դեմ ուժ կիրառելու ծրագրերի մասին: