25.11.2024
ԱՄՆ Կոնգրես շրջանառության մեջ է դրվել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման մասին բանաձև
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Գյուղատնտեսական արտադրանքից ու էներգետիկայից բացի Ադրբեջանն ոչինչ չի կարող առաջարկել

Արտերկրում Ադրբեջանի առևտրային ներկայացուցչությունները կարող են նպաստել թեթև և ծանր ադյունաբերության զարգացմանը, շինանյութերի, ալկոհոլի և ծխախոտի արտահանմանը։ Սակայն ադրբեջանական ապրանքատեսակների սղության պատճառով Ադրբեջանի կոմերցիոն ատաշեները չեն կարող ոչինչ առաջարկել օտարերկրացիներին։ Այդ մասին Echo.az–ին հայտարարել է Կայուն զարգացման հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նարիման Աղաևը։

Նա նշել է, որ Ադրբեջանն այս պահին գյուղատնտեսական արտադրանքից ու էներգետիկայից բացի ոչինչ չի կարող առաջարկել օտարերկրացիներին։ Ըստ նրա, ադրբեջանական վերամշակվող արդյունաբերության արտադրանքը կարող է հետաքրքրել օտարերկրացիներին, սակայն Բաքուն չի կարող բավարարել նրանց պահանջները։

Աղաևի խոսքով՝ կառավարությունը պետք է աջակցի արտահանողներին, այլ ոչ թե խոչընդոտի նրանց գործունեությանը։

Փորձագետը հավելել է, որ Ադրբեջանում մոնոպոլիստները թույլ չեն տալիս «օտարների» մուտքը շուկաա, իսկ ադրբեջանական պաշտոնյաները նրանց այդ հարցում աջակցում են։ Մենաշնորհները խանգարում են տնտեսական դիվերսիֆիկացիային։