24.11.2024
Փորձագետ. Գյուղատնտեսական արտադրանքից ու էներգետիկայից բացի Ադրբեջանն ոչինչ չի կարող առաջարկել
prev Նախորդ նորություն

Ֆյոդոր Լուկյանով. Թրամփի հակաիրանականությունը կզսպեն ավելի փորձառու գործիչները

ԱՄՆ–ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը կլիներ խելագարություն, այն էլ այս ընդհանուր խառնաշփոթի պայմաններում: Այդ մասին VERELQ–ի հետ զրույցում հայտարարել է «Россия в глобальной политике» հանդեսի գլխավոր խմբագիր, փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը` մեկնաբանելով ԱՄՆ–ի Կոնգրեսում հայտնված այն բանաձևը, որն ենթադրում է ռազմական ուժի կիրառում Իրանի դեմ։

Բանաձևում նշվում է, որ ԱՄՆ–ն պետք է անհրաժեշտ ամեն բան ձեռնարկի, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա։ Այդպիսի ձգտումն ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանն ու վտանգ է ներկայացնում ոչ միայն ԱՄՆ–ին, այլ նրա դաշնակիցներին։

Լուկյանովը նշեց, որ ԱՄՆ–ի հակաիրանականությունը պայմանավորված է Թրամփի ընդգծված իսրայելամետության հետ։ Եթե ԱՄՆ–ն չեղարկի Իրանի հետ միջուկային գործարքը, ինչի մասին խոսել է Թրափմը, ապա Իրանին ոչինչ չի խանգարի զարգացնել իր հրթիռային–միջուկային ծրագիրը։

Ըստ քաղաքագետի, Թրամփի սպառնալիքներն ու Կոնգրեսի բանաձևը դեռևս ամբիացիաների մասին հայտարարություն են։ԱՄՆ–ի նոր նախագահը դեռևս լավ չի ընկալում, որ Մերձավոր Արևելքում ամեն ինչ փոխկապակցված է։ Սկսել Իրանի վրա ճնշում գործադրելու արշավն ու փորձել նրանց հետ համագործակցել հակաահաբեկաչական պայքարում տարօրինակ է հնչում։

Լուկյանովը նշեց, որ բանաձևի ի հայտ գալը քաոսային գործողությունների արդյունք է, որը հետապնդում է մեկ նպատակ`Թրամփն իրականացնում է այն, ինչ խոստացել է։

Լուկյանովը նշել է, որ փաստաթուղթը համընդհանուր աջակցություն չի ստանա Կոնգրեսում։ Նա հավելել է, որ կան ավելի պատասխանատու ուժեր, որոնք հասկանում են, որ չի կարելի մտնել էսկալացիայի մեջ Մերձավոր Արևելքում այդպիսի կարևոր երկրի հետ, ինչի հղի է անկանխատեսելի հետևանքներով։