24.11.2024
Ֆյոդոր Լուկյանով. Թրամփի հակաիրանականությունը կզսպեն ավելի փորձառու գործիչները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հրաժարվում է ընդունել իր զինծառայողի գերեվարման փաստը

Ադրբեջանի ՊՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքել է իր զինծառայող Էլնուր Հուսեյնզադեի գերեվարման փաստը դիվերսիայի հետևանքով։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` ԼՂՀ ՊԲ–ի դիրքերի ուղղությամբ` Մարտակերտի շրջանի Թալիշի ուղղությամբ։ Հայկական ուժերը կարողացել են կանխել դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարել ադրբեջանցի զինծառայող`ծնունդով Բարդայից Էլնուր Հուսեյնզադեն։
Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի, որոշ ժամանակ առաջ Հուսեյնզադեն զորացրվել է։

Տեղեկատվության այդպիսի ոճը պաշտոնական Ստեփանակերտին չի զարմացնում։ Այնտեղ վստահ են, որ Ադրբեջանը գործում է իրեն հատուկ ձևով`յուրայիններից հրաժարվելը։

«Ադրբեջանին անհրաժեշտ են կամ սպասնվածներ, որպեսզի նրանց հերոսացնեն, կամ դահիճներ, Ռամիլ Սաֆարովի պես, որը ոչ մի վտանգ Բաքվի ռեժիմին չի բերում։ Իսկ գերեվարված զինվորներին Բաքուն թողնում է բախտի քմահաճույքին։ Եթե այդ տղան զորացրվել է, ապա ինչպես է նա հայտնվել մեր տարածքում»,–նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա, Ադրբեջանի դիվերսիան կապված է հայկական ուժերի կողմից Շուշիի և Բերձորի ազատագրման 25–ամյակի հետ։