21.04.2025
Ադրբեջանը հրաժարվում է ընդունել իր զինծառայողի գերեվարման փաստը
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկմանը

Եվրախորհրդարանի պատգամավորները Բրյուսելում անցկացվող լիագումար նիստում քվեարկություն են անցկացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցով: Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիան»-ն:

Նիստին ներկա 647 պատգամավորներից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկմանը կողմ է քվեարկել 553 խորհրդարանական:
Ավելի վաղ քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը հավանության էր արժանացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին համաձայնագիրը:

2016 թվականի դեկտեմբերին ԵԽ-ի եւ ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչները նախնական համաձայնություն էին ձեռք բերել, որ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար վիզային սահմանափակումը չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու նոր մեխանիզմի ներդրմանը զուգահեռ, որը ԵՄ-ին թույլ կտա խախտումների դեպքում դադարեցնել առանց վիզայի ռեժիմի գործողությունը:
ԼՂ-ում գերեվարված ադրբեջանցի զինվորի ծնողները «բռնել» են Բաքվի սուտը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար