25.11.2024
Բաքվի դիքորոշման պատճառով ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցիչն այցելել է Երևան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանին դժվար կլինի անդամակցել ԵԱՏՄ–ին

Ադրբեջանին դժվար կլինի անդամակցել ԵԱՏՄ–ին, քանի դեռ նրա տնտեսությունը զարգանում է միակողմանի և կախված է նավթից։ Այդ մասին haqqin.az–ին հայտարարել է Եվրասիական անալիտիկ ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։

Նրա խոսքով, եթե Ադրբեջանը ցանկանում է անդամակցել ԵԱՏՄ–ին, ապա նրանք պետք է դիվերսիֆիկացնեն իրենց տնտեսությունը։ Ադրբեջանի համար առկա են որոշակի ռիսկեր։ ԵԱՏՄ–ում երեք հզոր տնտեսություններ`ՌԴ–ը, Բելառուսն ու Ղազախստանն իրականացնում են ապրանքների ազատ տեղաշարժի քաղաքականություն։

Փորձագետը նշել է, որ դեռևս Ադրբեջանի տնտեսությունը պատրաստ չէ այդ անդամակցությանը, սակայն ապագայում Բաքուն կարող է շահել այդ անդամակցությունից։