25.11.2024
Փորձագետ. Ադրբեջանին դժվար կլինի անդամակցել ԵԱՏՄ–ին
prev Նախորդ նորություն

Լավրով․ Ոչ մի հրադադարի ռեժիմ ԻՊ-ին ու «ան Նուսրային» չի վերաբերում

Ոչ մի հրադադարի ռեժիմ չի վերաբերում «Իսլամական պետություն» ու «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Ռուս-արաբական համագործակցության ֆորումի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ հրադադարի ոչ մի ռեժիմ, իհարկե, չի վերաբերում ԻՊ-ին «Ջեբհաթ ան Նուսրային», անկախ նրանից, թե դրանք ինչպես են իրենց կոչում: «Ան Նուսրան» նորից փոխել է իր անվանումը, դա հստակ հաստատվել է Աստանայի հանդիպման ժամանակ։ Գիտեմ, որ դա նաեւ Արաբական պետությունների լիգայի դիրքորոշումն է, մենք այս հարցում միասնական ճակատով ենք հանդես գալիս»,- շեշտել է նախարարը:

Լավրովն ասել է, որ Մոսկվան արաբական երկրներին կոչ է անում միանալ առեւտրատնտեսական էմբարգոյին այն տարածքների նկատմամբ, որոնք ենթարկվում են ԻՊ ահաբեկչական խմբավորմանը։