25.11.2024
Լավրով․ Ոչ մի հրադադարի ռեժիմ ԻՊ-ին ու «ան Նուսրային» չի վերաբերում
prev Նախորդ նորություն

Ասադի բանակը 32 գյուղ է ազատագրել ԻՊ-ից

Սիրիական բանակի մարտիկներն ու աշխարհազորայինների ջոկատները 32 գյուղ են ազատագրել «Իսլամական պետության» գրոհայիններից Հալեպից դեպի հյուսիս-արևելք, Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա:

Մի շարք գործողությունների արդյունքում ԻՊ ավազակախմբերից 250 քկմ տարածք է ազատագրվել, հայտնում է ՏԱՍՍ-ը SANA-ի վրա հղումով:
Սիրիական բանակը պետք է չշտապի խոշոր ռազմական գործողություններ սկսել Ռաքայի ու Պալմիրայի դեմ`անհրաժեշտ է մեթոդական աշխատանք։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։

Փորձագետը նշել է, որ կառավարական ուժերը ՌԴ–ի օդուժի օգնությամբ պետք է պատրաստվեն մեթոդական և ոչ շտապ աշխատանքի։ Ըստ նրա, սիրիական բանակը պետք է վերացնի այլ «թեժ կետերը» մինչև անցնելը Պալմիրայի ու Ռաքայի ազատագրմանը, որոնք այժմ գտնվում են ԻՊ–ի ձեռքում, փոխանցում է «Журналистская правда»–ն։

Նրա խոսքով, Սիրիայի բանակը պետք է հարվածի ԻՊ–ին Դամասկոսի մերձակայքում ու Հորդանանի սահմանին, ինչից հետո անցնել Իդլիբին։